ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին, Aravot.am-ի տեղեկություններով կփոխարինի Սերգեյ Բագրատյանը:
Վարդան Բոստանջյանը, հիշեցնենք, մանդատից հրաժարվել էր երեկ`սեփական կարծիքն արտահայտելու համար:
Սերգեյ Բագրատյանը տնտեսագիտության դոկտոր է, նաեւ ԲՀԿ-ի քաղաքական դպրոցի համակարգողը:
Թե պատգամավորի կարգավիճակով ո՞վ կփոխարինի Վարդան Բոստանջյանին, դեռ հայտնի չէ: Համենայնդեպս,ըստ ցուցակի, Վարդան Բոստանջյանին հաջորդում են՝ Օհանյան Այծեմնիկ Հայկի, Ղարագյոզյան Հարություն Արփիարի, Սուքիասյան Մանուկ Հենրիկի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ