Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի ունեցավ հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ