Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Այն վճռականությունը, որին ականատես ենք ի դեմս վարչապետի, լուրջ հիմքեր Է տալիս հուսալու, որ կբացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ի ազգադավ հանցագործությունը». «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2018 12:32

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ծավալված իրադարձությունների շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հետ։

–Մարտի մեկի քրեական գործով քննչական նոր գործողություններին ինչպե՞ս եք վերաբերվում, մասնավորապես, Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը։ Այս ՛գործընթացը որքանո՞վ Է հիմնավոր։

–Մարտի 1-ը Հայաստանում պետական ահաբեկչության միջոցով իշխանությունը պահելու էտալոնային նմուշ է։ Երկրորդ եւ երրորդ ապօրինի նախագահները հաճախ են դիմել ահաբեկչության օգնությանը՝ զուգահեռաբար օգտագործելով նաեւ Արցախյան խնդիրը որպես շանտաժի գործիք։ Դրանք բոլորը ուղեկցվել են Մարդու իրավունքների եւ Սահմանադրական պահանջների վրա պարզապես թքելով։

Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է արվում։ Քոչարյանից պետք է պահանջել նաեւ բացատրություններ բազմաթիվ հանցավոր սեփականաշնորհումների համար, հատկապես «Հայոսկու», «Կոնյակի գործարանի» եւ «Արմենտելի» մասով։

-Մարտի 1-ի պատասխանատուների ցանկը միայն Քոչարյանո՞վ է սահմանափակվելու, թե՞ ոչ։

–Մարտի մեկում առավելագույն մասնակցությունը նրա կազմակերպման, իրականացման, իսկ այնուհետ պարտակման գործում ունեցել Է Սերժ Սարգսյանը։ Զորքերի տեղաշարժը Արարատից, Արմավիրից եւ Վանաձորից իրականացվել է նրա հրամանով։ Այստեղ իրենց պատասխանատվության բաժինը ունեն Անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ, ԱԱԾ, Ոստիկանության ղեկավարները, Ռազմական ոստիկանությունը, օլիգարխների թիկնապահական հանցախմբերը։

–Շատերը նաեւ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման պահանջ են դնում։ Սրան հասնելը որքանո՞վ Է հնարավոր։

–Եթե մարտի մեկը նախ պետք Էր Սերժին, հետո միայն Ռոբերտին, ապա հոկտեմբերի 27-ը պետք Էր նախ Ռոբերտին, հետո միայն Սերժին։ Այն վճռականությունը, որին ականատես ենք ի դեմս վարչապետի, լուրջ հիմքեր Է տալիս հուսալու, որ կբացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ի ազգադավ հանցագործությունը։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031