«Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է մասնակցեք Երեւանի ավագանու ընտրություններին, հաշվի առնելով, որ սոցցանցում կազմակերպված սոցհարցմանը քաղաքապետի թեկնածուների թվում նաեւ ձեր անունն է նշված, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ասաց. «Չեմ բացառում, որ կմասնակցեմ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին»: Ըստ նրա՝ այժմ քննարկումներ են ընթանում առաջադրման եւ տեխնիկական ձեւաչափի առնչությամբ:
«Առավոտ» օրաթերթ,
01.08.2018
Օրենքով Երեւանի ավագանու ընտրության մասնակցության մեկ ձեւաչափ կա՝ կուսակցական-համամասնական ցուցակ: Թող ասի, որ կուսակցության ցուցակում է լինելու: