Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10 հազար 100-ով նվազել է մշտական բնակչության թիվը

Օգոստոս 01,2018 12:20

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով:
Ազգային վճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակչության 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշները:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ: Իսկ 2017-ին այս նույն ժամանակահատվածում ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979 հազար 900 մարդ:

Ընդ որում, 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 894 հազար 400, իսկ գյուղականը՝ 1 միլիոն 75 հազար 400:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 898 հազար, գյուղականը՝ 1 միլիոն 81 հազար 900:

Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը նվազել է 3600-ով, գյուղականը՝ 6500-ով:

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031