Նախկին իշխանությունները հիմա փորձ են անում հասարակության մոտ կարծիք ձեւավորել, թե իբր մարտի 1-ի գործի վերաբացումե անձնական վրեժխնդրության փորձեր են, քանի որ Փաշինյանն ինքը այդ գործի շրջանակներում ժամանակին քաղբանտարկյալ է եղել ու հիմա ունենալով իշխանություն՝ իրեն «նստեցնողներին» բանտ է տանում:
Բացի այդ, փորձ Է արվում տպավորություն ստեղծելու թե Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի շրջանակներում քայլերն անում է ոչ, թե միայնակ, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թելադրանքով: Եվ ընդհանրապես, փորձ Է արվում տեսակետ ձեւավորել, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս չի եկել Տեր-Պետրոսյանի ազդեցությունից:
Այդօրինակ մանիպուլյացիաների նպատակը մեկն է. մի կողմից հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել մարտի 1-ի գործով ռեալ բացահայտումների գնալուց, մյուս կողմից ստիպել Փաշինյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմ անի այնպիսի քայլեր, որպեսզի հետագայում նրանց միջեւ բացառվի որեւէ համագործակցություն: Պատահական չէ, որ ողջ հակաքարոզչությունը սկսվեց հենց առաջին նախագահի հետ հանդիպումից հետո, քանի որ նրանց հնարավոր համագործակցությունը սարսափեցնում է շատերին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում