Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլի պատասխան հանդիպումում երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ղազախստանի «Տոբոլին» եւ հաղթեց 1:0 հաշվով (առաջին խաղում «Տոբոլը» առավելության հասել էր 2:1 հաշվով):
Խաղավերջին միակ գնդակը խփեց Մոհամեդ Կոնատեն, ինչի շնորհիվ «Փյունիկը» հայկական ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին ակումբը, որը ոտք դրեց եվրագավաթների խաղարկության երրորդ փուլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ