«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիոն, աղմկահարույց բացահայտումները հույսեր են ներշնչում, որ երկրից ապօրինի դուրս բերված տասնյակ միլիարդավոր դոլարները կհաջողվի վերադարձնել, իսկ թիվ 1 կոռուպցիոներ Ռոբերտ Քոչարյանի Մարտի 1-ի գործով կալանավորումը հեղափոխության հաջողության շարունակությունն է։
Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, շուրջ երկու տասնյակ քաղաքական ու պետական գործիչների սպանության, հարյուրավոր քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև ժողովրդին ունեզրկելու, նսեմացնելու, ահաբեկելու համար պատասխանատվության պետք է ենթարկվի։
Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն կամ նրա հանցակիցներն են, կամ նրա կոռուպցիոն համակարգի շահառուներ։
ԺՀԿ-ն ողջունում է երկրում ստեղծված նոր իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս իրավապահ համակարգին բացահայտել նախորդ երկու տասնամյակում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ
1993թ. հունիսի 12-ին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Գորիսում կայանում է հանդիպում, որին մասնակցում են Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը:
“Մեզ պարտադրում էին հանձնել Քելբաջարը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը «ԽՈՍՏԱՑԵԼ Է», և սա է միակ հնարավոր լուծումը:ՀՀՊՆ նախարար Վազգեն Մանուկյանը կտրականապես հրաժարվեց հետ տալ ազատագրված հոողերը :
Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համախոհներ էին ՀՅԴ-ին իշխանությունից հեռացնելու հարցում:ԼՂՀ սկսվում է դաշտային հրամանատարների վերացումը ովքեր դեմ էին Ռ.Քոչարյանի եվ ԼՂՀ նախագահի որոշումներին:1993 թ. ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանը անհայտ հանգամանքներում՝1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում սպանվում է դավադրաբար՝ հայերի ձեռքով։Լուրեր էին տարածվում Ռ.Քոչարյանի եվ այլ մարդկանց անուներ:
1993 թվականի Հունիսի վերջից ես, Էջմիածնի հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատարս, միանում եմ Նորայր Դանիելյանի գնդին որը Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարն էր:Մի հրամանատար որ տեսնում էր ռազմի դաշտը փակ աչքերով:Իր մոտ խորհրդակցություն էր հրավիրում բոլոր հրամանատարներին իսկ խորհրդակցությունից հետո մոտ մեկ ժամ առանձին քննարկում էին իրավիճակն ու հարձակման հնարավորությունները:Նորիկի խոսքերի մեջ միշտ եղել է մտավախություն, իրեն սպանելու են եվ տալիս էր անուններ որոնք հետագայոմ եղան հանցագործներ,
Ռ.Քոչարյան,Ա.Ղուկասյան,Օգանով Սամո եվ այլ որ չեմ հիշում:
Նորայրի դավադրաբար սպանվելուց հետո 1993 թվականի հոկտեմբերին միանում եմ Շուշվա Վաչոյի գնդին:
Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, կոռուպցիոն համակարգի հիմնադիր ԼՏՊ-ի ՀՀ թալանելու գործի շարունակողն է:Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, շուրջ երկու տասնյակ քաղաքական ու պետական գործիչների սպանության, հարյուրավոր քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև ժողովրդին ունեզրկելու, նսեմացնելու, ահաբեկելու համար պատասխանատվության պետք է ենթարկվի։ԼՏՊ -ի հրամանն Վ.Սարգսյանին 1994 թ. Երկրապահն դարձնում են քաղաքական գործիք գեներալ Մանվելի ղեկավարությամբ:Մարտի 1-ի զոհերը իմ խորին համոզմամբ դա Մանվելի հրամանով են կրակել երկրապահի տղաներն ,
ինչպես 1996 թ. եվ ոչ թե բանակն է կրակել:
Էջմիածնի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝ Աղասի: