Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ եկել այս բուժկենտրոն՝ չարաշահումներ փնտրելու»

Օգոստոս 01,2018 14:30

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Արման Հովակիմյանը, ԲԿ-ում արձանագրված չարաշահումների մասին խոսել չի ցանկանում: «Չեմ եկել այս բուժկենտրոն՝ չարաշահումներ փնտրելու: Վստահ եմ, որ խնդիրներն ի հայտ են գալու մեր բռնած ճանապարհին, մենք էլ դրանք լուծելով ենք առաջ գնալու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է նա:

Նոր տնօրենի առաջին «հրահանգը» բաժանմունքների վարիչներին հետեւյալն է. «Հորդորել եմ, որ նրանք ապահովեն բուժհաստատության բնականոն աշխատանքը, որպեսզի մեկ րոպե անգամ հիվանդներին ծառայություն մատուցելու խնդիր չլինի»:

Արման Հովակիմյանը նշեց, որ հուլիսի 27-ին, երբ անձնակազմը բողոքի ցույց էր անում եւ պահանջում նախկին տնօրեն Արա Մինասյանի վերադարձը, բուժկենտրոնի աշխատանքը կարճ ժամանակով կաթվածահար է եղել. «Բուժսպասարկման ոլորտում անընդունելի են ծառայության մատուցման հետ կապված խնդիրները՝ անկախ պատճառներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

31.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031