Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեքը» 600 հազար դոլարի վնաս է կրել

Հուլիս 31,2018 19:45

«Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում վերջերս շատ են շրջանառվում «Սանիթեքի» ու նրա սեփականատերերի անունները: Շատ է խոսվում, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը:

Նրա ներկայացմամբ՝ «Սանիթեքը» չունի տեղական գործընկերներ ո՛չ քաղաքական ոլորտում, ո՛չ էլ դրանից դուրս.

«Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումներով ընկերություն է, 100 տոկոսով ապաքաղաքական է»:
Թավիլն ասաց, որ հույս ունի որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Ըստ ընկերության  ղեկավարի, իրենց պայմանագիրը քաղաքապետարանի հետ է  կնքված, այլ ոչ թե անհատի, որի համար, ըստ տարածված կարծիքի, իբր թե սաբոտաժ են անում. «Ո՞ւմ կամ ինչի՞ համար մենք պետք է սաբոտաժ անենք՝ ռիսկի դնելով հազարավոր ընտանիքների՞, կազմակերպության հեղինակությո՞ւնը, միլիոնավոր ներդրումնե՞րը»:

Թավիլի խոսքով՝ կազմակերպությունն ունի 900-ից ավելի աշխատակից, 30 միլիոն դոլարի ներդրում է կատարել, ամսական ծախսում է 800-900 հազար դոլար, Հայաստանի մեծ հարկատուներից մեկն է, եւ որեւէ սաբոտաժ չեն անում:

Պարոն Թավիլի խոսքերով՝ «Սանիթեքի»՝ Հայաստանում գործունեությունը սկսելուց առաջ կար գործող քաղաքապետ, այժմ եւ հետո էլ լինելու է քաղաքապետ, եւ նրանցից որեւէ մեկի հետ ընկերությունը կապված չի եղել, կապված չէ, կապված չի լինելու:

Գործունեության սկզբում, ինչպես ասաց ընկերության ղեկավարը, խնդիրներ կային, իսկ վերջին երկու շաբաթներում առաջացած խնդիրները հիմնականում մեքենաների անսարքության, պահեստամասերի ու այրված աղբամանների պատճառով էին. «Մեր մեքենաները եվրոպական ստանդարտների են, եւ խնդիրները հիմնականում առաջանում են աղբավայրեր հասնելու ճանապարհներին: Հիմա պատվիրել ենք նաեւ նոր մեքենաներ, որոնք շուտով կստանանք: Նաեւ 500-600 հազար դոլար ներդրում ենք անում, որպեսզի կարողանանք նոր մեքենաներ ձեռք բերել: Պատվիրել ենք նաեւ նոր աղբամաններ: Ինչ վերաբերում եմ աղբամանների այրվելուն, կարող եմ ասել, որ ոչ ոք չի պատկերացնում, թե «Սանիտեքը» որքան կորուստ է ունենում վնասված ու այրված աղբամանների պատճառով: 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել դրանց պատճառով»:

Ընկերության ղեկավարի խոսքերով՝ «Շատերն ասում են, թե՝ «Սանիթեքը» ստեղծում է իր աղբավայրերը, օրինակ՝ Աջափնյակում: «Սանիթեքն» ինքն իրենով աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել, մենք համագործակցում ենք պետական մարմինների հետ, օգտագործում ենք այն աղբավայրերը, որոնք արդեն ծառայել են որպես աղբավայր»:

Այս պահին 8000-ից ավելի աղբամաններ կան, ինչպես Թավիլն ասաց, նորերն արդեն պատվիրել են, եղածների մի մասը վերանորոգում են ու նաեւ  նորերով թարմացնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031