«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բուռն բանավեճ սկսվեց այն ժամանակ, երբ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն ազատագրված տարածքները սկսեց կոչել գրավյալ տարածքներ:
Նա մասնավորապես հայտարարեց. «Ո՞վ է Արցախից փորձում մի թիզ հող վերադարձնել: Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն: Ազատագրված են մեր բնութագրմամբ, բայց, դուք լավ գիտեք, որ դրանք գրավյալ տարածքներ են»:
Լրագրողներն ընդդիմացան՝ այդ ի՞նչ եք ասում: Զոյա Թադևոսյանն արձագանքեց. «Պատմություն ուսումնասիրեք…դա ես չեմ որոշում, դա եռանախագահների որոշելիքն է: Ինձնից մի պահանջեք մի բան, որի պատասխանը ես չեմ տալիս»:
Տիկին Թադևոսյանը չբացառեց՝ եթե հարցը գնում է հակամարտության լուծման այդ ճանապարհին, ապա այո, իհարկե, ճիշտ է:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ վրդովվեց. «Հանրապետությունն էլ հանձնեք, գնացեք»: Տիկին Թադևոսյանը շարունակեց պնդել՝ ոչ դիվանագիտական, ոչ համաշխարհային հանրության կողմից ընդունված նորմերով այդ տարածքները մերը չեն: Այնուհետև թերահավատությամբ հարց բարձրացրեց՝ հիմա բանակցությունների սեղանին դրված են ազատագրվա՞ծ տարածքներ. «Գրավյալ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են: Բանակցություններն ընթանում են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի շուրջ, Ղարաբաղին անկախություն շնորհելու շուրջ: Ինչո՞ւ եք հարցը տանում այլ ուղղությամբ: Չի կարելի դնել հենց այնպես կռվի մթնոլորտ ստեղծել, անիմաստ տեղը: Եթե ուզում եք բանավիճել, բանավիճեք այն շրջանակում, ինչ այսօր եռանախագահողները քննարկում են: Քննարկեք այդ տեսանկյունից»:
Այս ընթացքում լրագրողներից մեկն անընդհատ հակադարձում էր տիկին Թադևոսյանին, իսկ նա ի պատասխան հորդորեց՝ հանգստացեք, ջուր խմեք, քանի որ արդեն շնչահեղձ եք լինում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն»:
Լսեք տիկին և ականջներիդ օղ արեք.ԼՊՏ -ի հետ միասին, մենք երբևէ տարածքներ չենք գրավել, այլ ազատագրել ենք ոսոխից մեր հողերը, իսկ ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ. ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ Է։ Ձեր որդին չէ արյուն տվել այդ հողերի ազատագրման համար որ մտածեք:
ԼՊՏ-ն 1993 թ մինչեվ հիմա բռնաբարեց մեր ազգն, կրկնելով նույն երգը, թե «հետ տանք ազատագրված հողերն թե չէ աշխարհն մեզ կպատժի»:
Մի ժաանակ Ռաֆֆի Հովհանիսյանի հայրը ԱՄՆ -ում մի դասախոսության ժամանակ ասեց թե «Հայերը քոչվոր ազգ է եղել եվ հայրենիք չի ունեցել:»Նման մարդանց այդ տիկնոջ հետ միասին պետք է տանել օդանավակայան եվ ուղղարկել այնտեղ որտեղից որ քոչվել են:
Մարտակերտի հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամնատար՝ ԱՂԱՍԻ
Շնորհակալություն, հարգարժան ԱՂԱՍԻ:
Այս հող հանձնողները, եթե մի օր առերեսվեն ձեզ’ կյանքի գնով երկիր ազատագրողների և պաշտպանողների հետ, հետաքրքիր է, ի՞նչ երեսով կպնդեն իրենց … մեղմ ասած’ ապուշությունը:
Եթե Թադևոսյանի տրամաբանությամբ շարժվենք և ,,գրաված,,տարածքները հետ տանք,մենք չենք կարող Երևանից Վայք և Սյունիք գնալ,որովհետև այդ ճանապարհը անցնում է ադրեջանական տարածքով՝Քյարքի գյուղով/այժմյան Տիգրանակերտով:Գորիսից Կապան ճանապարհը անցնում է ադրբեջանական նախկին Էյվազլար գյուղով,Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը նույնպես անցնում է ադրբեջանի տարածքով՝նեղություն քաշեք նայել ՀՍՍՀ ի քարտեզ:Այդ անարդարությունը տեղի է ունեցել հրեշ ստալինի քմահաճույքով՝հայերին կախվածության մեջ պահել թուրքերից….:
Մյուս կողմից՝այդ տրամաբանությունից ելնելով առաջին նախագահին պետք է մեղադրել այդ ,,տարածքները,,գրավելու համար,այլ ոչ թե գովերքել՝ազատագրելու համար…