ՀՀ-ում այս տարվա հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է: 2018-ին այն կազմել է 8.9%, իսկ 2017-ի հունիսին տնտեսական ակտիվությունը կազմել է 6.3%:
Այսօր ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-հունիսին ցուցանիշները, որից էլ պարզ է դառնում, որ այս տարի ամեն ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշն՝ ՏԱՑ-ն աճում է, բացառությամբ մայիսի: Ըստ այդմ, այս տարվա հունվարին ՏԱՑ-ը կազմել է 1.9%, փետրվարին՝ 0.3%, մարտին՝ 0.6% , ապրիլին՝ 9.7%, իսկ մայիսին ապրիլի համեմատ այն մի փոքր նվազել է, կազմելով 8.7%: Մայիսին ՏԱՑ-ի նվազումն, ըստ երեւույթին, կապված է հեղափոխական իրավիճակով: Եվ ապա հունիսին տնտեսական ակտիվությունը կրկին աճել է, կազմելով 8.9%:
2017 թվականին այս ցուցանիշը հունվար-հունիսին ավելի ցածր է եղել: Օրինակ՝ 2017-ի հունվարին՝ 6.7% , փետրվարին 6.6% մարտին՝ 6.7%, ապրիլին՝ 5.7%, մայիսին՝ 6.6% հունիսին՝ 6.3%
Ըստ ԱՎԾ-ի, 2018 թվականի հունվար-հունիսը 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5.5%-ով, շինարարության ծավալը՝ 3.5%-ով , առեւտրի շրջանառությունը՝ 9.1%-ով, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 8.1%-ով, ապառողական գների ինդեքսը՝ 2.4%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրությունը 1.5%-ով: Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն, ըստ ԱՎԾ-ի, նշված ժամանակահատվածում աճել է 4.4%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառությունն 2018-ի հունվար-հունիսը 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ աճել է 8.9%-ով, այդ թվում արտահանումը՝ 0.0%-ով, իսկ ներմուծումը՝ 3.9%-ով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ