Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Հուլիս 31,2018 18:44

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև ամբողջական իրավապայմանագրային հիմքի ձևավորման, աղբահանության վարձավճարների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիաների տրամադրման գործընթացում հանրապետության բոլոր բնակավայրերի ընդգրկվածության խրախուսման, համայնքապետարաններում իրականացվող փաստաթղթաշրջանառության և գործավարության որակական մակարդակի բարձրացմանն ուղղված հարցեր։

Խորհրդակցության արդյունքում նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ իրականացնել հողի հարկի և գույքահարկի վճարումները պարտաճանաչ չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին, անհրաժեշտ նախապատրաստական քայլեր ձեռնարկել սեպտեմբերին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար, մարզերում բացառել իրավաբանական անձանց կողմից աղբահանության համար չվճարելու դեպքերը, շարունակել չսահմանված վայրերում կամայականորեն առաջացած աղբավայրերի փակման և կոնսերվացման գործընթացը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Ֆրանկոֆոն ավանի տաղավարների մարզային բովանդակության հետաքրքիր ու գրավիչ կազմակերպման աշխատանքները։ Նախարարը մարզպետներին նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը և կոչ արել, որպեսզի համայքներն իրենց բյուջետային պլանավորումներն իրականացնեն սուբվենցիոն ծրագրերի հաշվարկներով։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031