Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել

Հուլիս 31,2018 17:56

Ռ.Քոչարյանի քրգործը բուորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՚ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել։ Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։

Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց այդպիսին է դատարանի որոշումը։

Երեկ Քոչարյանի գործով շատ հավասարակշիռ հարցազրույց էր տվել Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ԱԺ նախկին նախագահ, իշխող Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արթուր Թովմասյանը։ Ես լիովին կիսում եմ այդ հարցազրույցում արծարծված մտահոգություններից մեկը’ ՀՀ-ում որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են ուզում մաքրել ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից։ Սա չլինելու բան է, սրիկայություն։ Այստեղ կա կոնկրետ քրգործ։ Ղարաբաղցի հայաստանցի չկա։ Ղարաբաղը Հայաստան է, Հայաստանն էլ Ղարաբաղ է։ Թշնամուն եք հաճոյանում։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031