Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության օրոք ովքեր կհաղթեն միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները՝ պարզ կլինի 3 օրից

Հուլիս 31,2018 17:43

Այսօր տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասաց, որ հանդիպել են կառավարության առաջ բողոքի ցույց անող ոչ կանոնավոր եւղեւորափոխադրումներով զբաղվող վարորդներին եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, նրանց գործառույթներն օրինականացնել. «Մրցույթից հետո, եթե համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, նրանք կվերադառնան օրինական դաշտ»,- ասաց պարոն Փամբուխչյանը:

Հիշեցնենք՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներով զբաղվող վարորդները դժգոհություն էին հայտնում, որ տարիներ ի վեր նախարարությունն իրենց հնարավորություն չի ընձեռել տեղափոխվել կանոնավորի դաշտ եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներով զբաղվել են միայն բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերությունները:

Այսօր փոխնախարարը մասնակցեց Հյուսիսային ավտոկայանում կազմակերպված միջպետական կանոնավոր փոխադրողների ընտրության մրցույթի գնահատման փուլին: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 24 կազմակերպություններ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար։ Ըստ նախարարության պատասխանատուների, առավելագույնը 40 միավորի շեմն է։ Գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի տարիքը, տեխնիկական վիճակը, սպասարկման չափորոշիչներն ու տրանսպորտային միջոցի հագեցվածությունը: Նախարարության մասնագետները մեկ առ մեկ զննեցին փոխադրամիջոցները, դրանց տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, սառնարան ունի՝ չունի, աշխատում է, թե՝ ոչ, հովացուցիչ ունի թե ոչ:

Օրինակ՝ Երեւան-Թբիլիսի երթուղուն փոխարինելու համար բերվել էին բոլորովին նոր տրանսպորտային միջոցներ:

Մրցույթի գնահատման փուլին մասնակցում էին նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներով զբաղվող վարորդներ՝ իրենց փոխադրամիջոցներով: Նրանք արդեն իսկ իրենց ընդառաջ գնալու քայլ համարեցին մրցույթին մասնակցությունը:

Արմեն Փամբուխչյանը խոսեց նաեւ փոխադրումները բացառապես ավտոկայարաններից իրականացնելու խնդրից. «Մշակում ենք ավտոկայարանների հետ համագործակցության նոր քաղաքականություն։ Մրցույթի արդյունքներով ունենալով կանոնավոր փոխադրումներ՝ տվյալ կազմակերպությունը պարտադիր պետք է պայմանագիր կնքի ավտոկայարանի հետ եւ նոր միայն կատարի փոխադրումներ։ Մենք հանրային քննարկումներ ենք անցկացրել թե՛ կանոնավոր, թե՛ ոչ կանոնավոր փոխադրողների հետ եւ եկել ենք այն համոզման, որ սա ամենաճիշտ տարբերակն է»,-ընդգծեց Ա. Փամբուխչյանը։

Մրցույթի արդյունքները պարզ կլինեն երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ տրանսպորտի եւ կապ նախարարության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031