Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք. եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել դիֆթերիայի դեմ, ապա՝ պատվաստվեք

Հուլիս 31,2018 16:12

Աշխարհի որոշ երկրներում դիտվում է դիֆթերիայի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ: 2018 թվականին Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է դիֆթերիայի 8 դեպք, որոնցից մեկի վիճակը ծանր է, չնայած այն հանգամանքին, որ բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ: Վենեսուելայում դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016 թվականի հունիսից և մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ը մահվան ելքով (մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից):

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դիֆթերիայի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` դիֆթերիայի դեմ պատվաստումներ նախատեսված են նաև մեծահասակ բնակչության համար՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ:

Հորդորում ենք դիմել տարածքային պոլիկլինիկա և տեղեկանալ Ձեր պատվաստումային կարգավիճակի մասին: Եթե վերջին տասը տարվա ընթացքում չեք պատվաստվել դիֆթերիայի դեմ, ապա՝ պատվաստվեք, քանզի միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031