Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէր կարելի Ռոբերտ Քոչարյանին այդպես նվաստացնել, պետք է ասպետական ասեին». Ազատ Արշակյան

Հուլիս 31,2018 15:54

«Չէր կարելի Ռոբերտ Քոչարյանին այդպես նվաստացնել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ըստ պարոն Արշակյանի՝ պետք էր հարգալից վերաբերմունք դրսևորել, քանի որ նա 10 տարի ՀՀ նախագահն է եղել:

Պարոն Արշակյանի համոզմամբ՝ նույնիսկ պետք չէր ստորագրություն վերցնել, պետք է մեծ հարգանք լիներ. «Նախագահի պաշտոնն է հարգարժան, միջանձնային հարաբերությունները պիտի մի կողմ դրվեն: Չէր կարելի նրան նվաստացնել: Նա 10 տարի ՀՀ ղեկավարն է եղել, նրան ասպետական պիտի ասեի, թե քննություն է գնում և քննության շահերից ելնելով՝ պիտի լինեք Երևանում, հասանելի: Պետք է զգուշացնեին, թե հրավերի դեպքում պետք է ներկայանաք հարցաքննության: Վեհափառի նկատմամբ էլ չի կարելի այդպես վարվել»:

Պարոն Արշակյանն այս համատեքստում շեշտեց, թե առավել ևս, գործընթացին մասնակցության պատրաստակամություն Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր: Ըստ պարոն Արշակյանի՝ եթե հարգալից ձևով դա արվեր, բոլորս կշահեինք:

Պարոն Արշակյանի կարծիքով՝ կարևորը քաղաքական գնահատական տալն է:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ Ազատ Արշակյանն ասաց. «Այդ տարիներին Հայաստանը վասալացավ: Ուստի պետք է քաղաքական գնահատական տալ՝ արդյոք այդ տարիներին ՀՀ-ի ինքնիշխանությունն ավելացավ, թե նվազեց»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ 1937 թվականից ավելի խիստ պետք է լինել. «Էներգիան պիտի ավելին լինի ՀՀ-ում ընդդեմ քրեականության: Ես գտնում եմ, որ ՀՀ-ում պետք է դաժան պայքար լինի նրանց դեմ, որոնք այս տարվա մայիսի 1-ին և 8-ին ելույթ ունեցան և կարմիր բանակը հրավիրում էին Հայաստան: Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներն ասում են, թե մենք հրավիրում ենք որևէ ուժ, թող գա, միջամտի ՀՀ-ին: Նրանց հարկավոր է զրկել խոսքի, տեղաշարժվելու ազատությունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031