Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն անկասկած ինչ-որ բարդույթներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ». Պարույր Հայրիկյան

Հուլիս 31,2018 15:31

«Հեռանալուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը թող Վազգեն Մանուկյանին նշանակեր վարչապետ: Դա կլիներ նորմալ, նաեւ մեղանչում`իր հանրահայտ`1996 թվականի հանցագործության համար: Ինքը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ մտածում էր պաշտպանված լինելու մասին: Ռոբերտ Քոչարյանը Լեւոնի բերած մարդն էր: Ավելին, Վազգեն Սարգսյանն էլ հպարտանում էր: Ասում էր` հարյուր տոկոսով էլ հաղթեիք, մեկ է, իշխանությունը չէինք տալու: Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի անմիջապես հեռացներ այդպիսի պետական պաշտոնյային: Նրանք նույն, ոչ բարեկիրթ, ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին, դրա համար նրանցից որեւէ մեկից նախորդի դատապարտում չէր կարելի սպասել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում երեսնամյա իրողություններին անդրադարձավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Գալով արդեն մեր օրեր էլ`շարունակեց. «Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ, ում մենք աջակցել ենք, ում դաշնակից ենք եղել հենց սկզբից, նա անկասկած ինչ-որ բարդույթներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Որովհետեւ նրա աշակերտն է եղել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ: Հարցրեք`1996 թվականին ո՞ր թիմում է եղել: Այդ բարդույթներն էլ կարող են ազդել, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծված ազատություն է տալիս իրավապահներին, դա թույլ է տալիս ակնկալել, որ դրական տեղաշարժերը կշարունակվեն»:

Այն իրավիճակը, որում այժմ հայտնվել է Հայաստանը, ըստ Պարույր Հայրիկյանի, տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ Հայաստանում չենք ունեցել Սահմանադրություն, որը կբերի ժողովրդի իշխանության: Բոլոր լուծումները նա այստեղ է տեսնում:

Երեւանի ավագանու ընտրությունների նկատմամբ էլ ԱԻՄ-ում անտարբեր չեն: «Բայց շատ լավ հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի հիմնական օրենքի պայմաններում Երեւանի ընտրությունները հերթական խեղկատակություններն են լինելու»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Մնացած բոլոր համաձայնությունները նա «խեղկատակություններ» է համարում:

Իր կարծիքով, առհասարակ, Երեւանի եւ որեւէ համայնքի ղեկավարը եւ ՀՀ վարչապետը պետք է ընտրվեն ուղիղ ընտրությամբ եւ երկու տարի ժամկետով. «Լավ կաշխատեն`կվերընտրեն»:

Ինքը կփորձի ԱԻՄ նախագահությանը համոզել`ձեռնպահ մնալ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031