Հայաստանը կարեւորում է Նախիջեւանի հետ սահմանագոտու հատվածում ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների կողմից մշտադիտարկման անցկացումը, որը կարող է զսպող գործոն լինել Ադրբեջանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում հակառակորդը Նախիջեւանի հատվածքում պարբերաբար սադրանքների է դիմում:
«Այդ սադրիչ քայլերի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Անջեյ Կասպրշիկի գրասենյակին, որպեսզի մշտադիտարկում արվի, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել մշտադիտարկման կազմակերպմանը»,-հայտնեց Տիգրան Բալայանը:
Ինչ վերաբերում է վերջերս հայ-ադրբեջանական հատվածը դեռեւս անհայտ հանգամանքներում հատած Կարեն Ղազարյանին, ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նրա ճակատագրի մասին տեղեկություններ չկան. «Ադրբեջանը կոպտորեն խախտելով Ժնեւյան կոնվենցիան՝ մինչ օրս Կարմիր Խաչի ներկայացուցիչներին չի թույլատրել այցելել նրան: Այնուամենայնիվ, հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ