Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Ելքի» նախընտրական խոստումը չի կատարվում՝ սփյուռքին խորհրդարան բերելու

Հուլիս 31,2018 14:59

«Ելքի» նախընտրական ծրագրում խոստում կար, որ «Կստեղծվի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով»:

Aravot.am-ը Վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին հարցրեց՝ այս առումով «Ընտրական օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ չե՞ն նախատեսվում՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ, բայց հետեւյալն ասեմ՝ անկախ նրանից, թե դա լավ միտք է, վատ միտք է, Սահմանադրությամբ կարգավորվող հարց է: Մենք «Ընտրական օրենսգիրքը» գրում ենք գործող Սահմանադրության սահմաններում: Մենք ուղղակի չենք քննարկում այն հարցերը, որոնք հակասում են ներկայիս սահմանադրական կարգավորումներին: Խորհրդարանը կլինի երկպալատանի, եռապալատ, թե ինչ, դա Սահմանադրությամբ կարգավորվող հարց է, որը մենք այս պահին չենք քննարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031