Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը պատրաստ է «մարտի 1»-ի գործով վկայություն տալ

Հուլիս 31,2018 14:31

«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը դրական քաղաքական կերպար չէ, ես դրա մասին գրել եմ 2003 թվականին՝ բաց նամակ հղելով Ռոբերտ Քոչարյանին: Այդտեղ շատ ավելին է գրված, քան այն, ինչի համար Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են: Այսինքն, ինձ համար դեռ այն ժամանակ էր ակնհայտ, որ նա սխալ ճանապարհին կանգնած քաղաքական գործիչ է, ու նրան կարգի եմ հրավիրել: Նմանատիպ բաներ ունեմ գրված նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված եւ այդ գրությունների մի մասը քրեորեն հետապնդելի հանցագործությունների մասին են»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Ազգային ինքնորոշում միության նախագահ Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

Հայրիկյանին դուր չի գալիս, երբ որեւէ մեկը կալանավորվում է նախնական կալանքով: Ասում է`միայն բացառիկ դեպքերում կարելի է մարդուն կալանավորել մինչեւ դատարանի որոշումը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների այն պնդումներին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ կատարվողը քաղաքական հալածանք եւ հետապնդում է, ԱԻՄ նախագահն ասաց. «Մենք քաղաքական ուժերի գործունեության ընթացքում քաղաքական նախասիրությունները բացառել չենք կարող: Այդ նախասիրությունները կարող են ընկալվել որպես քաղաքական հալածանքներ: Երբ քաղաքական իշխանություններն ինչ-որ քայլեր են անում, դրանք կարող են ունենալ նաեւ քաղաքական նկատառումներ, բայց դա միանշանակ չի նշանակում, որ դա վատ է: Այո, ես ունեմ քաղաքական նկատառումներ, որ ՀՀ-ում քաղաքացին լինի երկրի տերը, ու դրա ճանապարհին կանգնած մարդկանց, ես, իշխանություն ունենալու պարագայում, պատրաստ եմ ասպարեզից հեռացնել: Դա քաղաքական հալածա՞նք է: Այո: Բայց մարդու իրավունքները երկրում կյանքի կոչելու համար»:

Լրագրողները հետաքրքրվեցին`իր կարծիքով, հնարավո՞ր է «մարտի 1»-ի գործով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հարցաքննության կանչվի: «Առաջին նախագահին կարող են հարցաքննության կանչել, ես էլ կարող եմ վկայություն տալ, որովհետեւ այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում, բայց երբ իմացա, որ նա կալանքի տակ է, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին բավական կոպիտ հեռախոսով դիմեցի` սա ինչ խայտառակություն է: Ինքն ասաց` կալանքի տակ չէ: Ու ես գնացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն: Ճանապարհին ոստիկանների տեսա. ի վերջո, իմացա, որ նա տնային կալանքի տակ չէ, այլ ինքը չի ուզում դուրս գալ: Դա մեղադրելի չէ, դրա մեջ հանցանշաններ չկան»:

ԱԻՄ նախագահը ժողովրդի վրա ծանրացած խարան է համարում այն իրողությունը, որ ՀՀ երեք նախագահների մասին էլ խոսելիս միայն բացասականը կարելի է հիշել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031