Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե

Հուլիս 31,2018 14:24

Իտալիայի Միլան քաղաքում հուլիսի 21-ից 29-ը անցկացված ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել են 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե:

Երկամարտի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոններ են դարձել՝ 50 կգ քաշային Գոռ Սահակյանը, 77 կգ քաշայիններ Հարություն Գրիգորյանը (մինչև 15 տարեկաններ) և Կարեն Մարգարյանը (մինչև 17 տարեկաններ), 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը և 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: 69 կգ քաշային Մնացական Աբրահամյանը դարձել է առաջնության փոխչեմպիոն, իսկ նույն՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Միլենա  Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031