Հաստատված է սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Կա մտադրություն դրա շրջանակում կազմակերպելու Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպումը, որի շուրջ ընթանում են քննարկումներ: Արդեն կարող ենք հաստատել, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գագաթնաժողովի առաջին՝ ընդհանուր քննարկումներին»,-նշեց նա:
Տիգրան Բալայանը հավելեց. «Երկու հանդիպում պետք է ունենա ՀՀ վարչապետը, որոնց թվում հնարավոր է՝ Թրամփի հետ հանդիպումը լինի»:
Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսին հնարավոր այցին Հայաստան, Տիգրան Բալայանը նշեց. «Որեւէ պաշտոնական խողովակով դա չի հաստատվել: Քանի դեռ այն հաստատված չէ, ժամանակավրեպ է խոսել այդ այցի շուրջ մեր ակնկալիքների կամ արդյունքի մասին»:
ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ՝ ընդունված է, որ նման մակարդակի այցերի մասին ՀՀ-ի եւ Գերմանիայի կողմից միաժամանակ է հայտարարվում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ