Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիլիջանցին հոգեհացից հետո սպանել է համաքաղաքացուն

Հուլիս 31,2018 13:34

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Հայկ Միշայի Գուլանյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում Արթուր Եգանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 33 հասցեում գտնվող «Ջոնի» տաղավարում տեղի ունեցած, հանգուցյալ Կարեն Մանուկյանի հոգեհանգստի արարողություն ավարտելուց հետո, գործով դեռեւս չպարզված հարցերի շուրջ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վիճաբանել է Դիլիջան քաղաքի բնակիչ Արթուր Եգանյանի հետ, որի ընթացքում ծակող-կտող գործիքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին, սպանել նրան:

Հ. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»), 117 («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» ) եւ 118 («Ծեծը») հոդվածներով:

Հայկ Գուլանյանը կալանավորված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:Սույն քրեական գործով դատավարության մեկնարկը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 2-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031