«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ:
–Ընդհանուր առմամբ, ի՞նչ շանսեր եք տեսնում ՔՊ-ի համար քաղաքապետի ընտրություններին։
–Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե ովքեր կլինեն թեկնածուները, շատ բարդ է լինելու ընտրությունը, եւ շատ բարդ է լինելու այդ ընտրություններին մեզ համար հաղթելը։
–Կարծում եք՝ թե՞ժ մրցակցություն է սպասվում։
–Միանշանակ։ Համոզված եմ դրանում։
–Ի՞նչն է հիմք տվել այդպես մտածելու, այլ ոչ թե վստահություն ունենալու, որ հաղթելու եք այդ ընտրություններում։
–Դե որովհետեւ մենք այն իշխանությունը չենք, որ պիտի փող բաժանենք, որպեսզի մեզ ընտրեն, պետական ռեսուրս օգտագործենք։ Ամբողջը հիմնված է լինելու մեր աշխատանքի արդյունքի վրա։ Իսկ այդ աշխատանքի արդյունքը ստանալը բավական դժվար է, մասնավորապես, երբ դու մրցում ես արդեն իսկ կայացած համակարգ, քարոզչամեքենաներ ունեցող ուժերի հետ, ինչպիսին օրինակ ԲՀԿ-ն է, Դաշնակցությունը, որ հեռուստաընկերություն եւ կայքեր ունի։ Երբ մրցում ես նման միավորների հետ, բարդ է լինելու։
–Ամեն դեպքում Դուք հասկացա՞ք, թե ինչու ընտրությունը Ձեզ վրա կանգ չառավ։ Այդքան վստահություն չկա՞ր Ձեր հանդեպ։
–Ես կրկնում եմ՝ խնդիրն իմ մեջ չէ։ Երբեք չի եղել։ Եթե ակնարկ է գնում իմ հարաբերությունների, ես ունեմ գերազանց հարաբերություններ մեր երկրի վարչապետի եւ շատ լավ հարաբերություններ վարչության անդամների հետ։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում