«Այդ պատրաստակամությունն ամրագրված է ՀՀ կառավարության նոր ծրագրում, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի ակտիվ արձագանքով որեւէ հարց է որոշվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ պատրաստ են, կդիտարկենք դրանք: Այս պահին ազդակներ չկան»,-ընդգծեց Տիգրան Բալայանը:
Նա նաեւ մատնանշեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին պաշտոնական այցերն ու այդ ընթացքում հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ Բալայանի, չեն խոսում ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին. «Դրանք հակառակն են փաստում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ