ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չի մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի մեկի գործով կալանավորման փաստը: «Իրավական գործընթացի վերաբերյալ գնահատականներ չեմ հնչեցնի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:
Տիգրան Բալայանը նշեց, որ այդ փաստի մասին ԱԳՆ-ում բացառապես ներքին քննարկումներ են ընթացել. «Տարբեր տեսակետներ են հնչել՝ աշխատանքային քննարկումներում, բայց դրանք հրապարակման համար չեն»:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի նյութերին ԱԳՆ-ում ծանոթ են այնքանով, որքանով որ դրանք հրապարակվել են: Նա չանդրադարձավ հարցադրմանը, թե ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումն ինչպիսի հնարավոր ազդեցություն կունենա ՀՀ միջազգային վարկանիշի վրա:
https://www.facebook.com/aravot.am/videos/2108777825807388/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ