Եվ այսպես. արձանագրենք, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով կալանավորելու դեմ բողոքի ակցիաներ այդպես էլ չեղան ո՛չ դատարանի մոտ, երբ գրեթե մի ամբողջ օր քննարկվում էր նրա խափանման միջոցի ընտրության հարցը, ո՛չ էլ դատարանի որոշումը հրապարակելուց հետո։ Միայն Քոչարյանի փաստաբաններն ու գրասենյակի ղեկավարն ասուլիս արեցին։ Սա միանգամայն սպասելի էր՝ հաշվի առնելով թե ինչ գործի շրջանակներում է Քոչարյանը կալանավորվել։
Միաժամանակ սպասելի էր կատարվածին քաղաքական դաշտի արձագանքը։ Քոչարյանին անվերապահորեն պաշտպանել է միայն ՀՀԿ-ն։ Հօգուտ Քոչարյանի հայտարարություն է արել նաեւ Վազգեն Մանուկյանն իր ԱԺՄ-ով։ Բայց այդ հայտարարությունում ավելի շատ քննադատություն էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ իրենց հին սովորության համաձայն։
Բայց ամենաուշագրավը ՀՀ-ում քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ի պահվածքն էր. նրանք ոչ թե հայտարարություն արեցին, այլ հայտարարությունների շարան՝ ՀՀԿ ԳՄ-ն իր հերթին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր հերթին՝ չհաշված տարբեր ՀՀԿ-ական գործիչների հարցազրույցները։ ՀՀԿ-ականների այս պահվածքը պատահական չէ։ Պաշտպանելով Քոչարյանին՝ նրանք իրականում պաշտպանում են Սերժ Սարգսյանին ու իրենք իրենց։ Ի վերջո, մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկն էլ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն է, որ հետո նախագահի աթոռին հայտնվեց։ Ասել է թե՝սահմանադրական կարգը տապալվեց նրա համար։ Սերժ Սարգսյանի մասին հիշում եք՝ կալանավորվելուց առաջ տված հարցազրույցում ինչ ակնարկներ արեց Քոչարյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում