Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը չի որոշել Խաչատուրովին փոխարինել, նա շարունակում է պաշտոնավարել». ԱԳՆ

Հուլիս 31,2018 12:24

«Մեր քայլերը համապատասխանում են ՀԱՊԿ համաձայնագրի դրույթներին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդմանը (մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար), ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը:

«Այժմ այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ եւ շփումներ են իրականացվում մեր ՀԱՊԿ գործընկերների հետ»,-հայտնեց Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ գործընկերներին դիմելու նախաձեռնությունը հիմքեր ունի. «Մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպատակ ունի նպաստել կառույցի ուժեղացմանը: ՀՀ-ն տրամադրված է չանել որեւէ քայլ, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը: Այն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ՀԱՊԿ գործընկերներին»:

Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովը դեռեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է. «Քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու, նա շարունակում է պաշտոնավարել: Պարզ է, որ նրան որեւէ մեկը պետք է փոխարինի, բայց նա այս պահին հանդիսանում է գլխավոր քարտուղար: Թե ով կփոխարինի նրան, ինչպես եւ ինչ ժամանակահատվածում, քննարկումների արդյունքում պարզ կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031