1in.am-ը լուր էր տարածել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել եւ մանդատից հրաժարվելու պատճառը եղել է այն, որ Բոստանջյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում:
Մենք տեղեկությունը ճշտեցինք ԲՀԿ մեր աղբյուրներից ու լուրը հաստատվեց:
Կուսակցությունը պահանջել է Բոստանջյանին մանդատը վայր դնել, քանի որ նա մինչեւ Քոչարյանի կալանավորման հարցում ԲՀԿ-ի որոշում կայացնելն ու հրապարակելը մեկ քայլ առաջ է ընկել եւ հրապարակային իր կարծիքն ասել, որը գուցե չի համընկնում «Ծառուկյան» խմբակցության կամ ԲՀԿ-ի կարծիքի հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ