Բերդ քաղաքի բնակիչներ Ռոբերտ Օհանյանին, Մանվել Գիժլարյանին,Գուրգեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք չհանդիսանալով «ՀՀ որսորդների եւ ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության անդամ եւ չունենալով որս կատարելու թույլտվություն, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի որսացել են բնական ազատության վիճակում որսն արգելված երեք հատ այծյամ տեսակի կենդանի՝ պետությանը պատճառելով 750 հազար դրամի գույքային վնաս:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Ապօրինի որսը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 6-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ