Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդքան լավը լինեին, դուք իշխանափոխություն չէիք անի. ինչո՞ւ եք համեմատվում նախորդների հետ, դուք ինչո՞ւ եք ուզում նրանց հետ «չափվել». «Իրատես»

Հուլիս 31,2018 11:24

Ընդհանրապես, Երևան քաղաքի ղեկավարը գրեթե հավասար է վարչապետին, այն առումով, որ Երևանում է կենտրոնացած բնակչության հիմնական հատվածը, որը որոշիչ նշանակություն ունի ցանկացած ընտրական գործընթացում: Ասել է՝ եթե Հայկ Մարությանն ընտրվի, նրա լծակները շատ էական են լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ընտրել է իրեն ամենահավատարիմ, ամենագաղափարակից մարդուն, որպեսզի քաղաքական հնարավոր վայրիվերումների ժամանակ Երևանն իրենց հսկողության տիրույթում լինի: Հիշենք Տարոն Մարգարյանի տևական համառ պայքարը, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն արդեն հեռացել էր իշխանությունից:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ են այս թեկնածուի պաշտպաններն անընդհատ հիշեցնում` բա գիտե՞ք, ինչքան վատն էին նախորդները, բա գիտեք Տարոն Մարգարյանն ավելի լա՞վն էր: Ի դեպ, այս միտումն առկա է գրեթե բոլոր կադրային նշանակումների դեպքում: Երբ քննադատություն է հնչում նրանց հասցեին, անմիջապես օրինակ են բերում նախկիններին, համեմատում նախորդների հետ: Սա և՛ զավեշտալի է, և՛ անտրամաբանական: Եթե այդքան լավը լինեին, դուք իշխանափոխություն չէիք անի, հետո էլ, դուք եկել եք նոր որակ ու նոր բարքեր բերելու, ինչո՞ւ եք համեմատվում նախորդների հետ, դուք ինչո՞ւ եք ուզում նրանց հետ «չափվել»: Ձեր խնդիրը նոր արժեհամակարգ, հասարակությանը նոր հերոսներ մատուցելն է: Այն ժամանակ իրավացիորեն ասում էին` այս իշխանությունը մերօրյա հերոսի կերպար է դարձրել լֆիկներին ու սաշիկներին, հիմա ի՞նչ հերոսի կերպար է հասարակությանը մատուցում այս իշխանությունը: Հայկոյի կերպարի հետ ոչ մի խնդիր չունենք, խոսքը այն պոպուլյար և օրինակելի դարձնելն է:

Շատ է խոսվում նաև այն մասին, որ այս կամ այն զարգացած երկրում դերասանը պետական պաշտոն է զբաղեցրել, բայց ողջ խնդիրն այն է, որ մենք անգամ այդ դերասանությունն էլ կարգին չենք տեսել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031