Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի պաշտոնը պահանջում է տնտեսավարման, կառավարման գոնե ինչ-ինչ փորձ, հմտություններ կամ գոնե տեսական գիտելիքներ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 31,2018 10:15

Երեւանի քաղաքապետի պաշտոնը մի կողմից քաղաքական է, մյուս կողմից պահանջում է տնտեսավարման, կառավարման գոնե ինչ-ինչ փորձ, հմտություններ կամ գոնե տեսական գիտելիքներ: Հայկ Մարությանը ո՛չ նման փորձ ունի, ո՛չ հմտություն, ոչ գիտելիքներ: Էժանագին ու գռեհիկ հումորի, ցածրաճաշակ ու բացառապես հայտնի ֆիլմերից «թխված» սյուժեներով ֆիլմեր նկարահանելը, տարբեր հեռուստաընկերություններով նույն ճաշակի կամ որակի հաղորդումներ ներկայացնելը նույնը չէ, ինչ քաղաքային տնտեսություն կառավարելը:

Երեւանը ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող քաղաք է, երկրի մայրաքաղաքը, երկրի դեմքը: Առաջին տպավորությունը Հայաստանից ստանում են նրա մայրաքաղաքից: Տասնամյակներ շարունակ հսկայական ջանքեր են ներդրվել, որ մայրաքաղաքը դառնա ժամանակակից, բարեկարգ քաղաք, որ քաղաքային իշխանություններին վերապահված խնդիրները՝ կրթական, մշակութային, շինբարեկարգման, սոցիալական, քաղաքաշինական, մարզական, բնապահպանական լուծում ստանան, որ Երեւանը ներկայանա բարեկարգ բակերով ու այգիներով, ասֆալտապատ փողոցներով ու գեղեցիկ հրապարակներով։

Խնդիրներն անշուշտ շատ են, եւ դրանք երբեք էլ ամբողջությամբ չեն լուծվելու: Դրանք անընդհատ առաջանալու են եւ պահանջելու են լուծումներ:

Ջրամատակարարում եւ ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, որոնք այսպես թե այնպես առնչվում են քաղաքային իշխանություններին, եթե անգամ լիազորությունները պայմանագրով հանձնվել են մասնագիտացված կազմակերպություններին:

Շենքերի պահպանման խնդիրներ, այդ թվում՝ տանիքների, մուտքերի, շքապատշգամբների նորոգում, 3-րդ կարգի վթարայնության շենքերի ամրացում, 4-րդ կարգի վթարայնության շենքերի նորերի կառուցում, մանկապարտեզների նորոգում, ավելի քան 30 հազար երեխաների համար ամենօրյա սննդի, խնամքի, դաստիարակման նպատակով ծախսեր, մշակված քաղաքականություն, մանկապարտեզների եւ դպրոցների հիմնանորոգում, հանրակրթության ոլորտ, քաղաքային գույքի պահպանում, թանգարանների, արվեստի եւ երաժշտական դպրոցների, մարզական դպրոցների պահպանում եւ կառավարում։

Քաղաքաշինական եւ ճարտարապետության խնդիրներ, կառուցապատման ծրագրեր եւ խնդրահարույց հարցեր, շինթույլտվություններ, կառուցապատման նորմերի պահպանման ամենօրյա աշխատանք, բնապահպանական խնդիրներ, կանաչապատում, ծաղկապատում, փողոցների, ճանապարհների պահպանում, ամենամյա մասնակի կամ լրիվ նորոգում ու բարեկարգում, քաղաքային ենթակայության առողջապահական համակարգ՝ հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, սոցիալական աջակցության ծրագրեր տարբեր խոցելի խավերի համար՝ փախստականներ, անտուններ, մուրացկաններ եւ այլն, ապօրինի բացօթյա առեւտուր:

Վերջինս, իմիջիայլոց, տարիների համառ պայքարից հետո գրեթե վերացել էր, իսկ հիմա «դուխով» վերադառնում է, արեւելյան շուկայի վերածելով մեր մայրաքաղաքի փողոցները:

Սահակ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031