Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե նեղված ես, ուրեմն զոհ ես

Հուլիս 31,2018 10:00

Ես հաճախ եմ օգտագործում «աբիժնիկ» բառը, որը տգեղ, օտարահունչ, ռուսերենին չտիրապետող իմ հայրենակիցների համար անhասկանալի բառ է: Բայց ես ուրիշ բառ չգիտեմ, որը կբնութագրի մարդկանց հոգեվիճակը եւ նրանց մտքերի, տրամադրությունների «շարժիչ ուժը»: Որպես օրինակ արդեն բերել եմ վերջին 25 տարում Հայաստանից գնացած մարդկանց: Նրանցից շատերի սրտում որպես խորը վերք կա նեղվածություն Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, նրանց ղեկավարած իշխանությունից, կոնկրետ պաշտոնյաներից, օլիգարխներից, որոնք, այդ մարդկանց կարծիքով, ստիպել են նրանց լքել հայրենիքը: Հիմա այդ մարդիկ, շատ հնարավոր է, ունեն լավ տներ, մեքենաներ, ամեն օր ուտում են համեղ խորովածներ ու քյաբաբներ, բայց հոգու խորքում դժբախտ են: Եվ նրանց դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ իրենք իրենց համարում են վերը թվարկած մարդկանց կամ ինստիտուտների ԶՈՀԸ:

Բայց ինչո՞ւ միայն այդ մարդիկ: Իսկ ե՞ս: Մոտ կես դար առաջ մեր դասարան փոխարինելու էր եկել ֆիզիկական կուլտուրայի դասատու՝ մինչեւ հիմա հիշում եմ նրա անունը, բայց այստեղ չեմ գրի: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 25 տարեկան լիներ եւ, հավանաբար, հենց այդ պատճառով աշխատում էր ինքնահաստատվել երեխաներին վիրավորելով: Անպատվեց նաեւ ինձ: Տեսնո՞ւմ եք, 50 տարի է անցել, իսկ ես դա հիշում եմ: Նման դեպքերը՝ մանավանդ, երբ տեղի են ունենում մանկության տարիներին, դրոշմ են թողնում մեր հոգու մեջ՝ դա անխուսափելի է: Բայց ես արդեն շատ հասուն տարիքում՝ 40 տարեկանից հետո սկսեցի հասկանալ, որ այդ դեպքերը կարիք չկա մոռանալու (որքան շատ ես փորձում մոռանալ, այնքան հաճախ ես հիշում), ես պետք է արմատապես ներեմ: Հակառակ դեպքում ես կդառնամ այն ֆիզկուլտի դասատուի ԶՈՀԸ:

«Ոչ, ես երբեք նրան (նրանց) չեմ ների, բա Հիտլե՞րը, բա Թալեա՞թը, բա Ստա՞լինը»,- այդպիսին կլինի ընթերցողների մեծամասնության պատասխանը: Բայց արմատական ներումը (այս եզրն է օգտագործում ամերիկացի հոգեբան Քոլլին Թիփինգը) չի նշանակում, որ դուք պիտի ընկերանաք ձեզ նեղացրած մարդու հետ, որ դուք արդարացնում եք նրա արածները, որ դուք պատիժ չեք պահանջում, եթե նա հանցագործություն է կատարել, չի նշանակում նաեւ, որ պետք չէ կատարվածից դասեր քաղել: Դա նշանակում է միայն մի բան. այդ դրոշմը, այդ «էջանիշը» դուք հանում եք ձեր սրտից, դուք դուրս եք գալիս մարդկանց, կառույցների, հանգամանքների ԶՈՀԻ կարգավիճակից: Եթե նեղված եք, ուրեմն ձեզ զոհ եք զգում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Обида — показатель Вашей личностной незрелости ??
    Մարդիկ սիրում են անսովոր մտքեր ձևակերպել, որոնք առաջին հայացքից կարող են տպավորիչ թվալ, սակայն միաժամանակ պարզ վերլուծության անգամ չդիմանալ։
    Առաջին մտքից կարող ենք, ավելի ճիշտ՝ պարտավոր ենք եզրակացնել,
    1․ հասուն մարդիկ չեն վիրավորվում
    2․ եթե վիրավորվեցիր, ուրեմն դեռ հասուն չես
    3․ հասուն մարդկանց արժանապատվությունը զրահապատ է 🙂
    4. հասուն մարդկանց շրջապատում վիրավորանք հասկացություն չկա
    5․ մուրդու հասունությունը ստուգելու ամենահեշտ ձևը մայր հայհոյելն է, և այդպես շարունակ՝ ըստ երևակայության․․․
    Ավելի լավ է՝ արտահայտությունը լինի ոչ այնքան ճչան, բայց անսխալ, քան ՛՛էստի համեցեքի՛՛ չափ հավակնոտ, սակայն քննադատությանը չդիմացող, և որ ավելի վատ է՝ թյուրիմացության մեջ գցող, զորօրինակ՝ Обидчивость — показатель Вашей личностной незрелости!!

  2. Ruben says:

    “ОБИДА — ПОКАЗАТЕЛЬ ВАШЕЙ ЛИЧНОСТНОЙ НЕЗРЕЛОСТИ
    Многие женщины знают это, но продолжают обижаться!
    С любовью, Ваша Юлия Судакова!”

  3. Էդգար says:

    Համամիտ եմ, որ նեղացածությունը դեկադենտության դրսևորում է, բայց թույլ տվեք նկատել, որ ոչ բոլոր հեռացածներն են նեղացած։ Նրանցից շատերի համար հայրենիքից հեռանալը՝ ոչ թե ամեն օր քյաբաբ ուտելու, այլ կյանքում իրենց տեղը գտնելու ու ինքնարտահայտվելու միջոց է։ XXI դարը բնութագրվում է մարդկանց մեծ տեղաշարժերով, որքան էլ դա ավանդապաշտների սրտով չլինի։ Բոլոր հեռացածներին շարունակաբար որպես նեղացած բնութագրելը՝ նեղացածության մեկ այլ դրսևորում է։

  4. ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ says:

    Սա ինչ արատավոր տրամաբանություն է: Ուրեմն իշխանությունն ուզուրպացրաց գյադայական ոճրախումբը կարող է տասնամյակներ շարունակ թրքաբարո կեղեքել, թալանել, ստորացնել ու զբնել սեփական ժողովրդին, իսկ այլանդակությունների զոհերն իրավունք չունեն նույնիսկ նեղանալու… Սա ոչ այլ ինչ է, քան մազոխիզմի պրոպագանդա: Ասել է, թե մեր խորին գոհունակությունը հայտնենք մեր կեղեքիչներին… Ինչ վերաբերում է ձեր լեզվական մաքրամոլությանը, ապա ձեր թերթի ամեն մի համարում բազմաթիվ օտաարաբանություններ են վխտում, հիմնականում անգլոամերիկերեն, ինչու եք դրանց հանդեպ այդքան հանդուրժող… խ

  5. Լավատես says:

    Ղեկավարը միաժամանակ պետք է լինի պահանջկոտ, արդար ու մակարդակով, հակառակ դեպքում զզվանք ու արհամարհանք է առաջացնում, դրանցից են մարդիկ փախնում երկրից կամ գործից։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031