Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայֆիլմ կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին

Հուլիս 30,2018 23:13

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2005թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը: Մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ կինոյի ժառանգության հետ վարվեց այնպես, ինչպես ուզեց ու որքան կարողացավ: 2015թ-ին պայմանագրի լուծարումից հետո ՀՀ կառավարության որոշումով հայկական կինոյի ժառանգությունը վերադարձվեց իրավատիրոջը՝ ՀՀ մշակույթի նախարարությանը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին կայացրեց մեկ այլ տարօրինակ որոշում և հայկական կինոյի ժառանգության վերարտադրման, տարածման, վարձույթի, փոխատվության, թարգմանության, հրապարակային ցուցադրման, հանրության հաղորդման, հեռարձակման և վերահեռարձակման իրավունքները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին: Այդ կառույցն էլ անհասկանալի սառնասրտությամբ իրացրեց պայմանագրով իրեն տրված իրավունքները: Հայ կինոյի ժառանգությունը որբի գլուխ էր դարձել, որ ամեն ոք ուզածի պես ու իր ճաշակով խուզում էր:

Իսկ հիմա սպասված ուրախալի լուրի մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց Lilit Makunts-ի հրամանով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրի գործողությունը համարվել է ավարտված և Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայֆիլմ կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին: Շնորհավո՜՜ր»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031