Հռոմում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Պայքարն սկսել են հունահռոմեական ոճայինները:
Առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի ըմբիշներից 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչից սկսած հերթականությամբ պարտության է մատնել մոլդովացի, շվեյցարացի մրցակիցներին, կիսաեզրափակչում 40 վայրկյանի ընթացքում առավելության հասել թուրք ըմբիշի նկատմամբ եւ վաղը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է իտալացի Ջիովաննի Ֆրենիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ