Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը՝ հայկական նախշերով գորգի վրա:
«Գորգը, որ գնել էի Օլիմպիա Օհանյանի համար անցած ճամփորդությանս ժամանակ, ոգեշնչված է Արևմտյան Հայաստանի այն նույն շրջանի դիզայնից, որտեղից սերում է իմ տատիկի ընտանիքը: Նա այստեղ չէ, որ անցնի դրա վրայով, և ցեղասպանությունն էլ նրա ընտանիքին ոչինչ չի թողել, ուստի սա նոր-հին ընտանիքի մասունքն է»,- գրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ