Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիա Զախարովան չի տարբերակել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ». Արմեն Աշոտյան

Հուլիս 30,2018 19:01

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչքան էլ իշխանությունները փորձեն կենտրոնացնել քաղաքացիների ուշադրությունը ներքաղաքական գործընթացների վրա և ջանքեր գործադրեն քայքայելու քաղաքական դաշտը, անփույթ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը էլ ավելի լարված է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Ի դեպ, այդ ռիսկերը ակնհայտ էին գործընթացի հենց սկզբից: Հաճելի չէր նաև ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը և դրա մատուցման ձևը:

Ալ Ջազիրային տրված իր հարցազրույցում (հրապարակվել է հուլիսի 27-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց ռուսական կողմին իր ուղղված մեղադրանքը սադրանք կազմակերպելու մեջ, թեպետ մինչ այդ պաշտպանության նախարարը բավական հաջող հարթել էր սկանդալային թեման:

Ադրբեջանական ՍՊՈՒՏՆԻԿ գործակալությանը իր տրված հարցազրույցում Մարիա Զախարովան չի տարբերակել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, չնայած Հայաստան-ՌԴ հարաբերությունները դաշնակցային են և շատ ավելի ռազմավարական :

Թվարկված երկկողմանի բացասական ազդակները չեն կարող չմտահոգել, հատկապես հաշվի առնելով Հայաստանի իշխանափոխությունից հետո Մոսկվայում գերակտիվացած և ագրեսիվացած ադրբեջանական լոբբինգի աշխատանքը: Չմոռանանք նաև մեր երկրում ակտիվ գործող և մասնակիորեն իշխանության մեջ ներկայացված հակառուսական ճակատը:

Ցանկացած երկկողմանի հարաբերություն պետք է խարսխված լինի արժանապատվության, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա, ու սպասարկի երկրի պետական շահը: Այս դեպքում թե Հայաստանի, թե Ռուսաստանի շահերը թելադրում են նույն իմպերատիվը՝ հայ-ռուսական հարաբերություները պետք է մնան ռազմավարական-դաշնակցային:

Մնացածը՝ վտանգավոր խաղ է բոլոր կողմերի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031