Ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը, որ Միլանում անցկացված ծանրամարտի U15 եւ U17 Եվրոպայի առաջնությունում գլխավորում էր Հայաստանի տղաների հավաքականը, մրցավայրից վերադառնալով Aravot.am-ին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց. «Չորս ոսկե եւ մեկ բրոնզե մեդալը նորմալ արդյունք է:
Կարող էինք ավելի շատ ունենալ, եթե մեր տղաներից մի քանիսին կաշկանդվածությունն ու լարվածությունը չխանգարեր: Օրինակ, Ժորա Սարգսյանն ու Անդրանիկ Պապիկյանը առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի ու շատ հուզված էին: Այլապես, նրանք էլ կարող էին պայքարել մեդալների համար: Նախապատրաստությունը անցել էինք առանց խնդիրների, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն արդեն քանի տարի հոգում է ծանրամարտի բոլոր հոգսերը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ