Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Աղջիկների մրցելույթից գոհ եմ, իսկ պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգրի հարցը դեռ առկախ է»

Հուլիս 30,2018 18:40

Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 15 եւ 17 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից այսօր վերադարձան տուն:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, փոխնախարարներ Գաբրիել Ղազարյանը եւ Սարգիս Ավագյանը, ծանրորդների հարազատները:

Աղջիկների ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը «Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ գոհ է իր սաների մասնակցությունից: Նրա համար Մարգարիտա Առաքելյանի, Լիանա Գյուրջյանի ոսկե եւ Միլենա Խաչատրյանի բրոնզե մեդալները անակնկալ չէին: Ինչ վերաբերում է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար պահանջված թիմային 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնել չկարողանալուն, պարոն Խաչատրյանն ասաց, որ պատանեկան օլիմպիական խաղերի մեկ վարկանիշի ճակատագիրը դեռ վերջնականապես որոշված չէ: Նրա խոսքով, ուղեգիր ավելի վաղ նվաճած երկրներ կան, սակայն նրանք դոպինգի պատճառով որակազրկվել ու չէին մասնակցում: Այնպես որ, հնարավոր է՝ այդ ուղեգիրը մեր ֆեդերացիային հատկացվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031