Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ ԶՊՄԿ-ն «Լիդիան Արմենիայից» ավելի լավ է «տիրապետում Ջերմուկի իրավիճակին», ինչը և հիմք է կասկածների համար

Հուլիս 30,2018 17:53

Պատկան մարմինների ուշադրության ենք ներկայացնում Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի հայտարարությունը (27/07/18), և խնդրում ենք պարզել՝ հատկապես ինչ տեղեկատվության է տիրապետում ԶՊՄԿ-ն՝ «Ջերմուկում ստեղծված իրավիճակ» հայտարարելով։ «Լիդիան Արմենիան» պահանջում է  քննությամբ պարզել ԶՄՊԿ-ի հայտարարության մեջ ակնարկված «իրավիճակը» ինչպես է ստեղծվել՝ ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, և հատկապես պարզել այդ «իրավիճակի» ստեղծման գործում ԶՄՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունը և հետևաբար՝  շահագրգռվածության շարժառիթները։

Հիշեցնենք, որ տեսանյութում (կցված է) բացահայտ երևում է, որ ԶՊՄԿ-ին պատկանող ծառայողական մեքենայի թափքից սնունդ է մատակարարվում Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց, ինչի վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն (26/07/18):

ԶՊՄԿ-ի պատասխան հաղորդագրության մեջ կասկածելի վստահությամբ շեշտվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին»՝ միանշանակ տպավորություն ստեղծելով, որ ԶՊՄԿ-ն «Լիդիան Արմենիայից» ավելի լավ է «տիրապետում Ջերմուկի իրավիճակին», ինչը և հիմք է կասկածների համար։


Lydian Armenia CJSC

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031