ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Հուլիսի 29-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ԳԱԶ-27057» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Երևանյան խճուղում բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 49-ամյա ուղեւոր Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «ՎԱԶ-2107»-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց»:
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող է: