Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

Հուլիս 30,2018 17:17

ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, որոշում է ընդունել զգալիորեն նվազեցնել ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ վերջիններս հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն զանգվածի համար:

01.08.2018 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաև սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3.5%-ից, իսկ Երևան քաղաքից հաճախորդների համար՝ 5.5%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում:

Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031