Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը ԵՄ՝ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչի հետ քննարկել է Արցախի հիմնախնդիրը

Հուլիս 30,2018 16:59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի հիմնախնդրին, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հանդիպմանը Ալիևը հիշեցրել է Բրյուսելում վերջերս ունեցած հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ և նշել, որ այդ այցի ընթացքում ունեցած արդյունավետ բանակցությունները և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ստորագրված «Գործընկերության առաջնահերթության» մասին փաստաթուղթը կարևոր են համագործակցության հետագա զարգացման համար: Ալիևն ընդգծել է, որ այդ փաստաթղթի վավերացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Եվրոպայի հետ կապերին:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, որը բարձր է գնահատում Ադրբեջանի մասնակցությունն Աֆղանստանի խաղաղապահ գործունեությանը:

Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները հիմք են հետագայում համագործակցության ընդլայնման համար: Նա հույս է հայտնել առաջիկայում Ադրբեջանի հետ ստորագրել նոր համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև համագործակցության հեռանկարների, Արցախի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորման, ինչպես նաև տրանսպորտի, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման վերաբերյալ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031