Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլինեի ես, այլ մեկ ուրիշը, իրականությունն այն է, որ նոր տնօրեն կա». Արման Հովակիմյան

Հուլիս 30,2018 16:32

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր տնօրենը՝ բժշկական գիտությունների թեկնածու, սրտային վիրաբույժ Արման Հովակիմյանն այսօր առաջին անգամ հանդիպումներ ունեցավ բաժանմունքների վարիչների հետ:

«Իմ՝ այստեղ գալու պատճառը ոչ թե կադրային ջարդ կամ առանց հասկանալու՝ կտրուկ փոփոխություններ անելն է, այլ կառուցողական մթնոլորտում բուժկենտրոնի աշխատանքը կազմակերպելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Վստահեցրեց, որ ցանկանում է բոլոր խնդիրները վերհանել եւ լուծման տարբերակներ առաջարկել:

«Իսկ թե ինչպիսին է լինելու մեր գործելաոճը, ասեմ, որ նախընտրելու ենք կառուցողական երկխոսության մթնոլորտում աշխատել, որն ի վերջո ծառայելու է բուժկենտրոնին եւ անձնակազմին»,-վստահեցրեց Արման Հովակիմյանը:

Հավելենք, որ նա երկար տարիներ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում աշխատել է որպես սրտային վիրաբույժ:

Նա գնահատականներ ունի նաեւ օրերս ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանին սատարող բժիշկների բողոքի ցույցի մասին. «Չլինեի ես, այլ մեկ ուրիշը, իրականությունն այն է, որ նոր տնօրեն գոյություն ունի: Իմ նպատակը միայն բարի է՝ բուժկենտրոնը դարձնել լավագույնը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031