Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան խորանում ենք, տեսնում ենք, որ բավականին մեծ թվով ոչ ադեկվատ մարդիկ կան իշխանությունում, որ չպիտի լինեին». Մանվել Ղազարյան

Հուլիս 30,2018 14:15

«Եթե հետ գնանք 2003, 2004-ի ապրիլյան դեպքերը, 2008-ի Մարտի 1-ի դեպքերը, 2016-ի դեպքերը, այդ ամեն ինչը… նռնակների մեջ կա կամուլյատիվ նռնակ, որ հարվածի անկյունով մեծ էներգիա է կուտակում ու նույնիսկ տանկի հաստ շերտը կարողանում է ծակել ու անցնել ներս: Հիմա այս ժողովրդի մեջ այդ ամեն ինչը կուտակված էր, վերջը պիտի մի տեղից դուրս գար», – Aravot.am-ի հետ զրույցում նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանն այսպես բացատրեց թավշյա հեղափոխությունը մեր երկրում:

Ըստ նրա, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չդառնար վարչապետ, իշխանությունը փոխանցեր Կարեն Կարապետյանին կամ մեկ ուրիշին, այդ իշխանությունը, միեւնույն է, իր խոսքով՝ «2 տարի չէր ձգելու»:

Մանվել Ղազարյանն ասաց, որ իր կարծիքով իշխանության հաշվարկն այն էր, որ նախագահական աթոռը վերացնելով՝ լուծեն ընտրությունից ընտրություն բարձրացող բողոքի ալիքների հարցը. «Քանի որ նախագահական ընտրությունները մշտապես կռվախնձոր էր դառնում, հաշվարկն այն էր, որ բերեք վերացնենք, դարձնենք վարչապետական երկիր ու այստեղ էլ իշխանությունը սխալվեց, իր փորած փոսն ընկավ: Այն, որ արհամարհում էին ժողովրդին, մտածում էին, որ ժողովուրդը մի քանի հոգով, մի քանի հազար հոգով կկանգնի, հետո նորից կծեծենք, կջարդենք: Ի՞նչ է նշանակում ծեծել, ջարդել: Ինչի՞ պիտի ժողովրդին ծեծեն, ջարդեն: Մենք 2004-ին Արմեն Մխիթարյանի հետ փորձեցինք իշխանության եւ ընդդիմության միջեւ բուֆերի դեր ստանձնել՝ բանակցելով, որ թույլ չտանք ժողովրդին ջարդեն, բայց չստացվեց, մեզ չլսեցին: Գիտեինք ինչ է նախատեսվում: Ասենք, Ազգային ժողովից զորքը դուրս է գալիս ու հարձակվում է ժողովրդի վրա, ո՞նց կարելի է նման բան անել, դու քո ժողովրդին ո՞նց կարող ես այդ կարգի ծեծել, ջարդել: Դու ավելի լավ է հրաժարական տաս էդ պաշտոնից, հեռանաս, քան քո ժողովրդին ծեծես, ջարդես ու էդ ճանապարհով նստես աթոռին: Կամ Մարտի 1-յան դեպքերից հետո ո՞նց կարելի է…կամ նախարար ո՞նց կարելի էր աշխատել, էլ չեմ խոսում նախագահ: Եթե ինձ նախարար առաջարկեին, ես հաստատ կմերժեի, էս այդ իշխանության հետ չէի աշխատի: Ու այնպես չի, որ չեն առաջարկել, 2002-ին ինձ Մարգարյան Անդրանիկն առաջարկել է գյուղնախարար աշխատել, նույնիսկ համոզել է մի ամբողջ թիմով, ես հրաժարվել եմ, ասել եմ՝ քանի դեռ Հոկտեմբերի 27-ը մեր երկրում չի բացահայտվել, ես չեմ աշխատի: Համոզում էին, ասում էին՝ արի ծառայի երկրիդ, ասում էի՝ ես այստեղ էլ եմ ծառայում…Այդպես մինչեւ Նիկոլի իշխանության գալը, ինձ ինչ աշխատանք առաջարկեին՝ ես հրաժարվելու էի»:

Հարցին՝ իսկ հիմա՞՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Հիմա հնարավոր է, որ չհրաժարվեմ: Այսօր ինչքան խորանում ենք, տեսնում ենք, որ իրոք, բավականին մեծ թվով ոչ ադեկվատ մարդիկ կան իշխանությունում, որ չպիտի լինեին՝ անկախ նրանից՝ նրանք մամուլի պատասխանատու են, աշխատակազմի ղեկավար, թե գրասենյակի ղեկավար, կապ չունի…Աղանդավորներ, այլ կողմնորոշում ունեցողներ… կամ կարդում եմ, ինչ-որ մեկը հայրենասիրությունը համարում է արդեն շիզոֆրենիա: Ես առիթ ունեցել եմ աղանդավորների հետ զրուցելու, շատ վտանգավոր են նրանք»:

Մանվել Ղազարյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ժամանակին Վազգենն ասում էր՝ ինձ պետք է 20 անկաշառ մարդ, որ կառավարությունում աշխատենք: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է 20 անկաշառ մարդ, որ կառավարությունում աշխատեն: Հիմա այդ մարդը փորձ կունենա, թե չի ունենա, ինչքան փորձ ունենա՝ այդքան կառավարությունը կշահի, իշխանությունը կշահի: Բայց այսպես ամեն մի դեպքը հարված է թե՛ ժողովրդական շարժմանը, թե՛ Նիկոլ Փաշինյանին: Ցավով եմ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Տիկին հեղինակ, ռուսերեն լեզվով սա նշանակում է «опуститься ниже плинтуса»:
    Ինչպիսի՜ մակարդակ…
    Էլ մարդ չկա՞ր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031