Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակ» դաշտում աշխատելու արդյունքում գյուղական փոքր կրպակները փակվում են

Հուլիս 30,2018 13:43

«400 000-ի ավելի մարդ աշխատում է գյուղական համայնքներում: Գյուղական աշխատանքի արտադրողականությունը ամսական կազմում է 550 դոլար: Աշխատանքի արտադրության այս չափը խայտառակություն է, եթե այդքան է իսկապես, ապա իմաստազրկվում է գյուղում աշխատելը»,- խորհրդարանում ընթացող «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Խոսելով հարկային օրենսդրության եւ վարչարարության խնդրի մասին, նա ասաց, որ խոսել է գյուղերում այն անձանց հետ, ովքեր կրպակներ ունեն եւ դժգոհում են. «Պատճառն այն է, որ նախկինում ապրանքի մատակարարման համար պետք է փաստաթղթավորեին, շրջանառությունը մեծ էր, բայց մի մասն էին ՀԴՄ խփում, հիմա երբ որ ապրանք մատակարարումները ամբողջ ապրանքը փաստաթղթավորում են, ստիպված բոլորը ՀԴՄ-ները պետք է խփեն, չի կարող չխփել, արդյունքում մուտքները նույն են, բայց հարկերը ավելացել են եւ փակվում են»:

Նա կարծում է, որ այս հարցին հատուկ ուշադրություն պետք է դարձվի:

Միքայել Մելքումյանը հիշեցրեց` սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ են տրվել. «Անցել է 3-4 տարի, բայց նկատելի չեն, արդյոք այդ հարկային արտոնություններից օգտվում են, թե ոչ»: Նա նշեց նաեւ, որ Երեւանում պաշտոնապես կենտրոնացված է փոքր առևտրի 80 տոկոսը, 60% արտադրությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031