Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Հո բանտապետ չե՞նք ընտրում, որ դուխով լինի»

Հուլիս 30,2018 13:29

Դերասան Սերգեյ Դանիելյանը դրական է վերաբերվում Կարգին Հայկոյի` Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելուն: «Ինքը շատ լավ պրոդյուսեր է, շատ լավ իր գործը գիտի, իր մասնակցությամբ ոչ մի բիզնես ծրագիր չի խափանվել եւ քանի տարի կոպիտ ասած, փող է բերում: Ես նկատի ունեմ եւ իր հեռուստատեսային, եւ կինոնախագծերը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:

Ինչ վերաբերվում է քաղաքապետ լինելուն, դերասանը հետեւյալը նշեց. «Համարում եմ, որ դա պաշտոն է, մասնագիտություն չէ, լավ խումբ հավաքելու դեպքում շատ նորմալ կարող է աշխատել»:

Մեր ճշտող հարցին` այսինքն` նկատի ունի, որ եթե Կարգին Հայկոն ընտրվի քաղաքապետ, Երեւանը կշահի՞, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Շվարցենեգերի չափ չկա՞… Դերասաններ են էլի, ուղղակի էնտեղ մասշտաբներն են մեծ: Դա նույնն է, որ ինձ համեմատեմ, օրինակ՝ Ջեք Նիքլսոնի հետ, ընդ որում, ես չեմ կարծում, թե ավելի վատ եմ աշխատել, քան ինքը, դեռ ավելին, ես ավելի ցածր աշխատավարձով եմ նույն գործն արել»:

Դիտարկմանը, որ որոշ շրջանակների կարծիքով ինքն ավելի «դուխով» է եւ իրատես, ու եթե առաջադրվեր, իրեն հաստատ ձայն կտային, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Այստեղ դուխով լինել պետք չէ, պետք է լինի գործից հասկացող մարդ, քաղաքապետը պետք է հասկանա քաղաքի զարգացման ճյուղերը…Մենք հո բանտապետ չե՞նք ընտրում, որ դուխով լինի, մեզ պետք է մարդ, որին հարգում են, որը կկարողանա լավ թիմ հավաքել` ճարտարապետների, տարբեր մասնագետների եւ կարողանա ղեկավարել նրանց, իսկ Հայկոն տարիներ շարունակ զբաղվել է այդ գործով եւ շատ ծանր նախագծեր է արել:

Ես անձամբ գործի մեջ էլ եմ իրեն ճանաչում: Երբեք չեմ տեսել, որ կազմից որեւէ մեկը, իր մոտ աշխատող, ասենք դերասան կամ դիմահարդար, իրենից դժգոհ լինի, բողոքի, որ Հայկոն փող է կերել որպես պրոդյուսեր կամ պայմանավորվածությունները չի կատարել ժամանակին: Սրանք շատ կարեւոր հատկանիշներ են մարդու համար: Ցավոք, մենք միշտ ընտրել ենք մարդու, որը նախորդ գործը պռավալ է տվել: Մեր երկրում շատ ընդունված է` մարդ ինչքան վատ աշխատի, այնքան բարձ պաշտոն կստանա: Դրա համար, ես կարծում եմ, որ այս թեկնածությունը, նորմալ է, ոչինչ….»:

Քիչ անց էլ մեր զրուցակիցն ասաց. «Հիմա այ քեզ բան, նենց երկիր ենք, որ դուրներս չգա, երկրորդ րոպեին կհանենք, խորոված կուտենք հրապարակում, նարդի կխաղանք, սիրուն խալի կփռենք, подумаешь! »

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031