ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում:
Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել:
Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը, դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:
Աղբյուր` Ermenihaber.am
Ermenistan Başbakanı Paşinyan, Türkiye'yle ön koşulsuz diplomatik ilişkiler kurmaya hazır olduklarını söyledi. Ermenistan’ın uzattığı bu eli, diplomatik önemde tarihi bir fırsat olarak görmeliyiz. Nihayetinde bizim elimiz kardeş Azerbaycan’ın elidir.
— Mustafa Sarıgül (@M_Sarigul) July 28, 2018