Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյանն առաջարկել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար

Հուլիս 30,2018 12:14

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն:

Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:

«Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն շահագործման է հանձնվել 2010 թվականին: Ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև 2003 թվականին կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40%: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, որին ձեռնարկությունը հասել է նախորդ տարվա արդյունքով:

Նախարար Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, «Blue star» ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Blue star» ընկերության կողմից «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանն առաջարկել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար:

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031